ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միանգամից գիշերային ակումբ բացեք, որ ավելի արագ փող դիզեք. Նարինե Կիրակոսյան

Միանգամից գիշերային ակումբ բացեք, որ ավելի արագ փող դիզեք. Նարինե Կիրակոսյան
07.07.2022 | 07:38

Վայ խեղճ լինեք, 7-րդ դարում կառուցված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարի ավերակները վարձակալության են հանձնում, որ փող աշխատեն։


Միանգամից գիշերային ակումբ բացեք, որ ավելի արագ փող դիզեք ․․․
Եվ սա՞ է երեկվա գրառմանս պատասխանը։ Կռուտիտ էլ չեք կարողանում լինել, անհեթեթություններ եք դուրս տալիս, արդարացումներ փնտրում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։
Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները։ Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։


Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է։
Այսօր՝ սահմանված ժամին, արգելոց-թանգարանը բացվել է, մասնագետների կողմից հուշարձաններին հասցված վնաս չի արձանագրվել։


Հ․Գ․ Հայտնում ենք նաև, որ հուշարձանների, արգելոցների տարածքում բարեկարգման, ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները գոյանում են ոչ միայն տոմսերի վաճառքից, այլև դրանց տարածքում միջոցառումների անցկացումից։
Հաշվի առնելով սոցիալական հարթակներում առկա արձագանքը՝ հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը:

Դիտվել է՝ 7688

Մեկնաբանություններ